տուն Քաղաքական Միջազգային Չինաստանը կտտանքների սարքերի զանգվածային արտադրություն է իրականացնում. Amnesty International

Չինաստանը կտտանքների սարքերի զանգվածային արտադրություն է իրականացնում. Amnesty International

119
0

kuxing-16

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Չինաստանի իշխանություններին մեղադրել  ամբողջ աշխարհում կտտանքների սարքեր արտադրելու մեջ: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Կազմակերպության ներկայացուցիչները պնդում են, որ նման սարքերի արտադրությամբ զբաղվում է մոտ 130 ընկերություն: Չնայած Amnesty International-ում ընդունում են, որ նրանց արտադրած որոշ սարքեր կարելի է օգտագործել նաև ոստիկանության օրինական գործունեության ժամանակ, այդուհանդերձ դրանց մեծ մասն օգտագործվում են մարդու նկատմամբ կտտանքներ իրականացնելիս:

Նշվում է նաև, որ Աֆրիկայի և Հարավարևելյան Ասիայի շատ երկրներ, ուր համակարգային են մարդու իրավունքների խախտումները, այդ ընկերությունների արտադրանքի սպառման հիմնական  շուկան են: