տուն Լուրեր Չինաստանը Հարավային Կորեային կոչ է անում չտրվել սադրանքների

Չինաստանը Հարավային Կորեային կոչ է անում չտրվել սադրանքների

105
0

f56c1f64af0a9e_56c1f64af0adb.thumb

Չինաստանը կոչ է անում դադարեցնել սադրանքները` Հարավային Կորեայի տարածքի վրայով  երկու ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչների թռչելուց հետո` այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը:

«Բոլոր կողմերին կոչ ենք անում հանդես բերել զսպվածություն, դադարեցնել փոխադարձ սադրանքները և տարածաշրջանում իրավիճակի սրումը»,- նշել է նա:

Նշենք, որ ԿԺԴՀ-ի կողմից միջուկային մարտագլխիկի փորձարկումից հետո ամերիկյան երկու ռմբակոծիչներ  թռել են Հարավային Կորեայի տարածքի վրայով` ի նշան իր դաշնակցի հետ համերաշխության` հաղորդում է TASS լրատվական գործակալությունը: