տուն Լուրեր Չինարիի և Մովսեսի փողոցներում ավելի վտանգավոր է քայլելը, քան Պառվաքար-Վազաշենի ճանապարհով երթևեկելը....

Չինարիի և Մովսեսի փողոցներում ավելի վտանգավոր է քայլելը, քան Պառվաքար-Վազաշենի ճանապարհով երթևեկելը. գյուղապետ

186
0

IMG_0925

Այսօր Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի և Մովսեսի գյուղապետերը անդրադարձան Պառավաքար-Վազաշեն ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին, որը արդեն մեկ տարի է ինչ կառուցվում է:

«Այս թեմայով քննարկում է անցկացվել Կառավարության հետ, ՀՀ  նախագահի հետ հանդիպում է եղել: Պառվաքար-Վազաշեն ավտոճանապարհի հողային աշխատանքները ավարտված են, պարզապես եղանակային պայմանները թույլ չեն տալիս ավարտին հասցնել ամբողջը: Իհարկե, վախենալու է այդ ճանապարհով շարժվելը, վտանգավորություն կա, բայց ես երբեք չեմ խուսափել այդ ճանապարահով  գնալ, քանի որ այդպես ավելի  մոտ է  իմ տունը»,-ասում է Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

Իսկ Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը կարծում է, որ  սահմանամերձ Չինարիի և Մովսեսի փողոցներում ավելի վտանգավոր է քայլելը, քան այդ ճանապարհով երթևեկելը: