տուն Քաղաքական Միջազգային Չինական Digione-ը Apple-ին մեղադրել է բանագողության մեջ

Չինական Digione-ը Apple-ին մեղադրել է բանագողության մեջ

79
0

but-its-probably-too-big-for-most-people-you-should-probably-consider-buying-the-iphone-6-instead

Խելախոսների չինական արտադրող Digione-ը մեղադրում է Apple-ին iPhone 6-ի ստեղծման ընթացքում բանագողության դիմելու մեջ: Այս մասին հաղորդում է Business Insider-ը:

Digione ընկերության ներկայացուցիչները հայտարարում են, որ iPhone 6-ի ստեղծման ընթացքում ամերիկյան ընկերությունը կրկնօրինակել է չինական խելախոսի դիզայնը: Սեպտեմբերին նրանք նամակ են ուղարկել՝ հայտարարելով, որ iPhone 6-ը ոտնահարում է իրենց պատկանող արտոնագրերից մեկը:

Նշվում է, որ չինական հեռախոսի արժեքը չի գերազանցում 129 դոլարը, մինչդեռ Apple-ի հայտնի մոդելը վաճառվում է նվազագույնը 600 դոլարով: