Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԱԲ) զինծառայողների համար որոշակի քաշ է սահմանել։ Այս մասին հաղորդում է Սիլնուխա գործակալությունը։ Սահմանված ցուցանիշները գերազանցելու դեպքում զինվորը կամ սպան ծառայությունում առաջընթացի հնարավորության մասին «կմոռանա»։
Սահմանված թվերի ճշգրիտ մեծությունները չեն նշվում։ Դրանք ամրագրված են Չինաստանի բանակի ռազմական եւ ֆիզիկական 2015-2020թթ բարեփոխումների փաստաթղթում։ Այն հաստատվել է նախորդ շաբաթ։
Կյանքի պայմանների բարելավմամբ եւ սննդակարգի փոփոխությունների հետ պայմանավորված՝ զինծառայողները քայտ ավելացում են արձանագրել-, նշում է Չինաստանի Ազգային ինստիտուտի փորձագետ Լի Դագուանգը։
«Ավելորդ քաշը ոչ միայն փչացնում է զինվորների արհաքին տեսքը, այլ ազդում մարտի դաշտում արդյունավետության եւ, ընդհանրապես, երկրի մարտական հզորության վրա»,- ասում է փորձագետը։