Չինական Coolpad ընկերությունը ներկայացրել է Ivvi K1 Mini խելախոսը, որն աշխարհում ամենաբարակն է համարվում: Այս մասին հաղորդում է Chine News-ը:
Այս սարքն ունի 4,7 մմ հաստություն: Այն ունի 4,7 դյույմանոց դիսփլեյ, քառամիջուկ Snapdragon 410 պրոցեսոր` 8 ԳԳԲ հիշողությամբ:
Բացի այդ, այն ունի 8 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ և 5 մեգապիքսելանոց դիմային տեսախցիկ: Ivvi K1 Mini-ի գինը կազմում է 200 դոլար: