տուն Քաղաքական Միջազգային Չինացին ձերբակալվել է ընկերուհուն սպանելուց ու դիակի հետ սելֆիից հետո

Չինացին ձերբակալվել է ընկերուհուն սպանելուց ու դիակի հետ սելֆիից հետո

77
0

4699319

Չինաստանի Գուանսի-Չժուանի ինքնավար մարզի ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդ տղամարդու, որը մեղադրվում է ընկերուհուն սպանելու մեջ: Նրա դեմ հիմնական ապացույցը լուսանկարն է, որը հրապարակվել է սոցցանցերում:

Լուսանկարում տղամարդը սելֆի է արել իր ընկերուհու անշունչ մարմնի հետ: Լուսանկարը սկսել է տարածվել կիրակի առավոտյան, ինչից հետո դրան ուշադրություն է դարձրել տեղի ոստիկանությունը: Ցինը ձերբակալվել է հանցագործությունը կատարելուց ժամեր անց:

Ոստիկանությունում պարզել են, որ տղամարդն իր սիրած աղջկան սպանել է վեճից հետո: