Անշարժ գույքի շուկայում միլիարդներ վաստակած չինացի գործարար Թոմաս Քվոքը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի մեջ մեղադրանքով։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
Այս գործով անցնող Հոնգ Կոնգի նախկին գլխավոր քարտուղար Ռաֆայել Խույեն բանտում կանցկացնի 7.5 տարի։ Թոմաաս Քվոքը նաև կվճարի 1.1 մլն դոլար տուգանք։ Այս գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավված էր նաև Քվոքի եղբայրը՝ Ռեյմոնդը, սակայն դատական քննության ընթացքում նրա վրայից հանվել են բոլոր մեղադրանքները։
Հանցավոր համաձայնության կողմերը ձերբակալվել էին 2012 թվականին։ Պարզվել է, որ Քվոքը 2005 և 2007 թվականների 3.7 մլն դոլարի կաշառք է տվել հոնգկոնգցի բարձրաստիճան պաշտոնյային։