տուն Քաղաքական Միջազգային Չինացի ամուսնացած կանայք ապահովում են ադամանդի վաճառքների աճն աշխարհում

Չինացի ամուսնացած կանայք ապահովում են ադամանդի վաճառքների աճն աշխարհում

86
0

102010954-454272218.530x298

Չինացի կանայք, հատկապես՝ ամուսնացածները, նպաստում են աշխարհում ադամանդների գնի աճին։ Ադամանդակուռ զարդերի գները 2013 թվականին աճել են 3 տոկոսով՝ հասնելով 3 մլրդ դոլարի։

Չինաստանում դրանց նկատմամբ պահանջարկն աճել է 14 տոկոսով, ինչն ամենաբարձրն է աշխարհում։ Այս մասին ասվում է De Beers-ի զեկույցում։ Ամուսնացած կանայք ապահովել են այդ զարդերի վաճառքի մոտ 2/3-ը։

Նույն զեկույցի համաձայն՝ Չինաստանում մեծանում է առանց առիթի ադամանդակուռ զարդեր գնելու միտումը։ 2013 թվականին առանց առիթի նման զարդերի գնումը կազմել է ընդհանուր վաճառքի 18 տոկոսը։ 24 տոկոսի դեպքում զարդերը գնվել են կանանց կողմից որպես նվեր իրենց համար։