տուն Լուրեր Չի կարող իմ ճանապարհն անցած նկարիչը կորցնել իր ազգային նկարագիրը. հարցազրույց Վալմարի...

Չի կարող իմ ճանապարհն անցած նկարիչը կորցնել իր ազգային նկարագիրը. հարցազրույց Վալմարի հետ

669
0

unnamed

«Ցանկացած ազգի նկարիչ պետք է անկեղծ լինի ինքն իր հանդեպ: Եթե անկեղծ չլինի՝ իր ազգային նկարագրին չհամապատասխանելով՝ չի կարող իր ազգային նկարագիրը ներկայացնել»:

Հայտնի նկարիչը անցել է մեծ ուղի՝ 1966 թվականին ավարտել է Գյումրիի գեղարվեստի դպրոցը, 1972 թվականին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։  
1976-80 թթ. աշխատել է նկարիչների միության Գյումրիի բաժանմունքի պատասխանատու քարտուղար, Ախուրյանի գեղարվեստի դպրոցի տնօրեն։ 1980-2006թթ.` Երևանի թիվ 1 արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի վարիչն է եղել:  Մասնակցել է հանրապետական և համամիութենական ցուցահանդեսների։ Ունեցել է ավելի քան 40 անհատական և 120 խմբակային ցուցահանդեսներ՝ Հայաստանում, Ռուսաստանում, Մերձբալթյան երկրներում, ԵվրոպայումՄիջին ԱրևելքիԱմերիկայի և Կանադայի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում և պատկերասրահներում։
2004 թվականին Երևանում հիմնադրել է «Վալմար Արվեստի Սրահը»:

Երվանդ Քոչարի աշակերտ, 1976 թվականից Հայաստանի նկարիչների միության1994 թվականից՝ նկարիչների միջազգային միության (ՅՈՒՆԵՍԿՕ) անդամ Վալմարը, Araratnews-ի լրագրողի հետ զրուցել է իր գործունեության, անցած ուղու մասին:

Տարբեր երկրներ շրջագայելով, անհատական ավելի քան 45 ցուցահանդեսներ ունենալով արտասահմանում, ինչպես է Ձեզ հաջողվում հայ ազգային ոգին դնել ձեր կտավներում:

-Եթե դու հայ ես, ապա հնարավոր չէ դա ծածկել, կամ էլ կոծկել: Հայտնի նկարիչներ ենք ունեցել, ինչպիսիք են Արշիլ Գորկին, և այլոք, որոնք անգամ ապրել են արտասահմանում, սակայն, իրենց կտավներում պարզությամբ ներկայացրել են հայ ազգային ոգին: Ես նկարել եմ իմ Գյումրին՝ իմ պատուհանից: Նկարել եմ Գյումրու ձմեռը, որը մեծ արժեք է իրենից ներկայացնում: Ներկա պահին Գյումրու թեմայով նկարված կտավներիցս շատերը Հայ ազգային պատկերասրահում են գտնվում: Իմ ցանկացած կտավի մեջ կարելի է գտնել ազգային ոգին: Չի կարող իմ ճանապարհն անցած նկարիչը կորցնել իր ազգային նկարագիրը: Արտասահմանում լինելը դրան չի կարող խանգարել: Ես միշտ երազել եմ ունենալ իմ պատկերասրահը իմ հայրենիքում, բացել ցուցահանդեսներ, ցույց տալ իմ կտավները իմ հայրենակիցներին, օգտակար լինել հնարավորություններիս սահմանում:

unnamed (10)

-Ինչպե՞ս էիք դուք ընկալում արվեստը մանուկ հասակում: Որևէ փոփոխության այդ ընկալումը ենթարկվե՞լ է:

-Իմ աշակերտության տարիներին Երվանդ Քոչարից միշտ հարցնում էի. «Մաեստրո, ինչպե՞ս են ստացվում նկարներս»: Մաեստրոն նայում էր ինձ ու միշտ պատասխանում էր. «Դու հիմա չես հասկանա, թե ինչ ես նկարում, հետո կասկանաս»: Մաեստրոն միշտ ասում էր, որ նկարելու ժամանակ մի բան գալիս մտնում է քո մեջ, ու հետո քեզանից անցնում կտավին: Դա ոչ ոք չի կարող հասականալ, դա արվում է հոգով: Արվեստը հոգի է և ազդում է մարդկանց վրա հոգով: Արվեստը ժամանակ չի ճանաչում: Արվեստի մեջ պետք է թագավորի զգացմունքը, հոգին, շունչը:

-Ինչպիսի՞ խնդիրներ ունեն արվեստագետներն ըստ Ձեզ:

-Արվեստը զգացմունքների գիտություն է: Արվեստագետի ընկալման համար պետք է լինել նաև լավ դիտող: Արժեքավոր արվեստագետին արժեվորող է պետք: Արվեստագետները միշտ հասարակության հետ խնդիրներ են ունեցել: Հասարակությունը արվեստագետներին չի ընդունել: Բոլոր ժամանակներում արվեստագետները միշտ մի քանի տասնամյակ առաջ են եղել հասարակությունից: Դա է հենց անհամաձայնության պատճառը:

-Նայելով Ձեր նկարներին թվում է, թե ձեր կտավների թեմաները ոչ սկիզբ ունեն, ոչ էլ վերջ: Ինչպես եք ընտրում Ձեր կտավների համար թեմաներ:

-Ես մի բանով չեմ սահմանափակվում ու ոչ մի բանով չեմ բավարարվում: Դա նույնն է, ինչ որ ես մթության մեջ լույս տեսնելով ձգտեմ այդ լույսին: Արվեստագետը չպետք է բավարարվի իր արածով, իր ստեղծածով: Յուրաքանչյուր արվեստագետ պետք է իր առջև դնի որոշակի խնդիրներ ու գնա դեպի դրանց լուծումը: Ցանկացած նկարիչ պետք է մշակի իր ձեռագիրը:

unnamed (6)

-Ըստ Ձեզ, ցանկացած արվեստագետ պետք է ունենա իր ձեռագի՞րը:

-Այո, ցանկացած նկարիչ պետք է ունենա իր մշակած ձեռագիրը: Ցանկացած նկարիչ պետք է նման և հավատարիմ լինի ինքն իրեն: Ես էլ ցանկացած մարդու մեջ գնահատում եմ, ոչ թե իր կարողությունները, այլ նմանությունը ինքն իրեն: Վան Գոգի նման շատ նկարիչներ կային իր ժամանակին, կամ էլ Ռեմբրանդտին նմանակողներ, սակայն, պատմությունը պահպանեց միայն Վան Գոգին ու Ռեմբրանդտին: Նմանակողները չեն հիշվում, նրանք ուղղակի նմանակում են:

-Նայելով Ձեր գրաֆիկական նկարներին, հասկանում ես, որ ներսդ լցվում է երաժշտութամբ: Ինչպե՞ս եք նկարել երաժշտությունը:

-Ես ուղղակի պատկերել եմ երաժշտությունն իր ողջ գույներով ու բոլոր կողմերով: Երաժշտությունը պատկերել եմ դեղին, կանաչ գույներով ու գրաֆիկական պատկերներով: Վերածել եմ երաժշտությունը գույնի՝ նրան տալով պատկեր: Ես իմ առաջ դրել եմ շատ խնդիրներ՝ սկսած անտիկ երաժշտություն պատկերելուց, մինչև մեկի մարմնի շարունակությունը մյուսի մարմնի սկիզբը կառուցելը, և չեմ բավարարվել, մինչև իմ ցանկացած պատկերը չեմ ստացել վերջում:

unnamed (3)

-Ինչպե՞ս պետք է հայ երիտասարդը ընկալի Ձեր նկարները:

-Արվեստը հասկանալու համար պետք է արթուն պահել ներաշխարհի զգայական իմպուլսները: Եթե այդ իմպուլսները արթուն չեն, ապա որքան էլ որ տաղանդավոր երաժշտի ստեղծագործություն լսի մարդը, կամ նկարի նայի, ապա ոչ միայն հաճույք չի ստանալու, այլև չի հասկանալու դրա իմաստ:

-Պատմության մեջ ինչը կարելի է արժեք համարել, ըստ Ձեզ, ի՞նչը կմնա պատմության մեջ:

-Պատմության մեջ մնացող միակ արժեքավոր ժառանգությունը արվեստն է: Այն երկրները, որոնք ունեցել են մեծ արվեստ, նրանք ավելի կիրթ ու հարուստ են եղել, քան մյուսները: Արվեստը մարդու ներսում արթնացնում է լուսավորություն, և մարդիկ ինքնըստինքյան դառնում են ավելի բարի: Այսօր աշխարհի մեջ այն երկրներն են իրենց բարձր համարում, որոնք ունեն լավ զարգացած մշակույթ, հանճարներ: Մարդու ձեռքով ստեղծված ոչ մի բան չի կարող մի քանի տասնամյակում իր արժեքը 1000 անգամ բարձրացնել՝ 1000-ից դառնալ միլիոն, ինչպես արվեստը:

unnamed (7)

-Որո՞նք են Ձեր հաղթահարած դժվարությունները:

-Ամեն անգամ դժվարությունը հաղթահարելով՝ ճանաչում եմ ինքս ինձ: Իմ ստեղծած խնդիրները լուծելով հասկանում եմ, թե որքան է իմ ուժը: Ես երբեք հեշտությամբ չեմ հասել որևէ բանի: Չեմ ունեցել ոչ ժառանգություն, ոչ բարեկամներ, որոնք ինձ կարողանային ինչ-որ խնդրում առաջ տանել: Ես ինքս եմ հասել այն ամենին, ինչ ունեմ հիմա: Արվեստագետի համար տաղանդը 1-ն է, աշխատասիրությունը՝ 0-ն, թիվը մեծանում է, երբ աշխատասիրությունը ավելանում է:

-Ցանկացած արվեստագետ իր հոգու մի մասն է դնում իր ստեղծագործության մեջ: Եթե կարելի է այսպես ասել, Ձեր հոգին քանի՞ մասի է բաժանված:

-Իմ հոգին բաժանված է այն մարդկանց մոտ, որոնք ճանաչում են ինձ, ծանոթ են իմ հոգուն, իմ նկարներին: Իմ հոգին ապրում է իմ նկարներում, և ովքեր նայում են նկարները, ապա նրանք հաղորդ են լինում նաև իմ էությանը, հոգուս, հույզերին: Նկարիչի համար ոչ թե կարևոր է իր նկարների քանակը, այլ ժամանակի շունչը հասարակությանը ներկայացնելը ճիշտ մատուցելը՝ հարազատ լինելով ինքդ քեզ:

unnamed (1) unnamed (2) unnamed (4) unnamed (5) unnamed (8) unnamed (9) unnamed (11) unnamed (12)