տուն Լուրեր Չի կարելի միակողմանի դիտարկել․ Նախարարը՝ Ամուլսարի շահագործման մասին

Չի կարելի միակողմանի դիտարկել․ Նախարարը՝ Ամուլսարի շահագործման մասին

131
0

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման նպատակահարմարությանը, նշեց, որ պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին և առաջնորդվել դրանցով:

«Որևէ հարցի միակողմանի դիտարկումն իր մեջ ռիսկ է պարունակում, ցանկացած հարց չի կարելի միակողմանի դիտարկել, որովհետև միշտ որտեղ կա առավելություն, դրա կողքին կարող է լինել նաև թերություն, և պետք է կշռվի ամեն ինչը, հավասարակշռված որոշման գալ, այսինքն՝ համակողմանիորեն հարցը դիտարկել, ոչ միայն տնտեսական իմաստով, որովհետև եթե այդպես լիներ, տնտեսական շահավետությունը վաղուց որոշակիացված էր, և այս ընթացակարգը տեղի չէր ունենա»,-ասաց նա:

Հարցին՝ եթե հանքը չշահագործվի, ինչ հարված կլինի պետությանը, Ջանջուղազյանը նշեց․ «Ցանկացած տնտեսավարում իր ազդեցությունն ունենում է թե՛ տնտեսական աճի, թե՛ բյուջեի համախառն արդյունքի իմաստով և, հետևաբար, բյուջեի եկամուտների մասով, առանց բացառության որևիցէ տնտեսավարության, ողջունելի են: Պետբյուջեի եկամուտների կանխատեսումը չի կատարվում առանձին վերցրած՝ ըստ կազմակերպությունների, կատարվում է՝ հիմք ընդունելով վիճակագրությունը և մակրոցուցանիշները և, հետևաբար, առաձին վերցրած որևէ կազմակերպության ազդեցության վերաբերյալ դատողությունը տեղին չէ»։