տուն Լուրեր Չի կարելի դիլետանտին դեսպան նշանակել. Արման Նավասարդյան

Չի կարելի դիլետանտին դեսպան նշանակել. Արման Նավասարդյան

222
0

arman

Չի կարելի դիլետանտին դեսպան նշանակել: Այս տեսակետին է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, ով այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ պատասխանելով Araratnews.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք այն հանգամանքը, որ որոշ դեսպաններ, ըստ էության, իրենց տեղում չեն: Նշենք, որ երեկ համացանցում տարածվեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի ելույթը, որտեղ դեսպանը խոսելով Հայոց ցեղասպանության մասին, այն որակել էր զավեշտ:

Ըստ Արման Նավասարդյանի՝ կան մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում սովորում և չեն դառնում դիվանագետ, կան նաև մարդիկ, ովքեր ի ծնե են դիվանագետ, և չեն էլ սովորում: Որպես իր ասածի օրինակ Արման Նավասարդյանը նշեց 20-րդ դարի մեծագույն դիվանագետ Անաստաս Միկոյանին:

«Չի կարելի դիլետանտին նշանակել դեսպան, դա սխալ է: Եթե դիվանագետը որևէ երկրում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո չի վերադառնում իր հայրենիք, դա դավաճանություն է երկրի և ժողովրդի նկատմամբ»,- ասաց Ա.Նավասարդյանը:

Ըստ Նավասարյդանի, եթե բժշկի կամ սակրավորի սխալը կարող է վտանգել մեկ կամ մի քանի հոգու կյանք, ապա դիվանագետի սխալը կարող է վտանգել ամբողջ երկիրը, և պատմության ընթացքում եղել են այդպիսի դեպքեր:

«Դիվանագիտությունը արտաքին քաղաքականության գործիքն է. իսկ արտաքին քաղաքակրթությունը ներքին քաղաքականության շարունակությունն է,  հետևաբար, արտաքին քաղաքականությունը կոչված է լուծելու ոչ միայն արտաքին քաղաքական հարցերը, այլ նաև ներքին հարցերը: Ինքներդ որոշեք, թե Հայաստանը կարո՞ղ նման դիվանագիտություն վարել, թե՞ ոչ»,- ասաց Արման Նավասարդյանը: