տուն Լուրեր Չի բացառվում, որ «Իգլան» վաճառքի կամ տեղափոխման նպատակով էր ներկրվել

Չի բացառվում, որ «Իգլան» վաճառքի կամ տեղափոխման նպատակով էր ներկրվել

100
0

Garnik-Isagulyan2

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հորդորում է Սամվել Բաբայանի ձերբակալումը չկապել ընտրությունների հետ եւ չքաղաքականացնել:

«Որեւէ մեկը չի խոսացել դրա (նկատի ունի «Իգլայի».- խմբ.) կիրառման ձևի մասին` ո՛չ Ազգային անվտանգության ծառայությունը, ո՛չ էլ համապատասխան մարմինները դեռ չեն ասել, թե նա պատրաստվում է կիրառել, չի բացառվում ինչ-որ տեղ վաճառքի նպատակով` ամեն ինչ է հնարավոր: Եկեք մենք դրա համար չփորձենք նախօրոք ասել, որ բերել էին կիրառելու, գուցե ընդհակառակը` մտածում էին այլ երկիր տեղափոխել»,- նշեց Իսագուլյանը:

Իսագուլյանը վստահեցրեց՝ հատկապես նախընտրական շրջանում իշխանությունները 100 տոկոսով հաշվարկ են անում, հատկապես որ, դա կարող է քաղաքականացվել, հուզումներ առաջացնել: