տուն Քաղաքական Միջազգային Չի բացառվում ցամաքային զորքերի տեղափոխումն Իրաք․ Պենտագոն

Չի բացառվում ցամաքային զորքերի տեղափոխումն Իրաք․ Պենտագոն

106
0

IRAQ-USA/

Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը հայտարարել է, որ Միացյալ նահանգները կարող են ցամաքայի զորքեր տեղափոխել Իրաք «Իսլամական պետության» գրոհայինների հետ պայքարելու համար։ CNN-ին տված հարցազրույցում նա ասել է, որ մեծ է հավանականությունը, որ ամերիկյան զինվորները կմասնակցեն հետախուզական գործողություններին, ինչպես նաև կօգնեն տեղի զինված ուժերին և չեն մասնակցի զինված գործողություններին։

Հեյգելը դժվարացել է ասել, թե արդյոք դա տեղի կունենա մոտ ապագայում։ Այս պահին Միացյալ նահանգներն օդային հարվածներ է հասնում գրոհայինների դիրքերին։