94-ի մայիսյան զինադադարից հետո հակամարտության կողմերը ամեն անցնող տարում ավելի են հեռանում լուծում գտնելու հնարավորությունից: Լավատեսները շարունակում են հուսալ, որ հարևան ժողովուրդները մի օր պետք է նստեն սեղանի շուրջ և գտնեն արժանապատիվ լուծում: Հոռետեսները կասկած չունեն, որ այս հակամարտությունը պարզապես լուծում չունի: Իսկ հայ և ադրբեջանցի մայրերը հողին են հանձնում որդիներին: