«Վ կոնտակտե» սոցցանցում ռուս գործարար Գերման Ստերլիգովն այսօր գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է. «Հիմա Լեռնային Ղարաբաղն իմ տունն է: Ես մի տնտեսություն ունեի Մերձմոսկվայում: Իսկ հիմա` 2-ը, նաև Ղարաբաղում: Ես այստեղ ալրաղաց ունեմ քարե աղացներով ու թոնիր` հաց թխելու համար: Ամեն օր հաց ենք թխում, իսկ այսօրվանից բնական, անարատ հաց ենք վաճառելու նաև Շուշիում: Այնպես որ` Ղարաբաղից չեմ հեռանա: Երկու տնտեսություններ կվարեմ` ռուսական ու ղարաբաղյան:
Իհարկե, հիմնական տնտեսությունս Ռուսաստանում է: Այնտեղ է իմ Հայրենիքը, այնտեղ ես հող ունեմ, կնշանակի` անասուն ու տուն նաև: Ղարաբաղում առայժմ անհող եմ. ոչ անասուն կարող եմ պահել, ոչ էլ տուն կառուցել: Հող ստանալու հեռանկար դեռևս չկա: Ապրում ենք կնոջս հետ, հյուրանոցում` զբոսաշրջիկի նման:
Միգուցե ալրաղացից ու առանց խմորիչի հացից բացի Շուշիում կլինի Ալյոնա Ստեռլիգովայի անվան նորաձևության մշտական տուն: Այդ որոշումը կընդունվի` կախված առաջիկա շաբաթում Շուշիում անցկացվելիք նորաձևության ցուցադրությունից: Եթե կանացի առաքինի հանդերձների հանդեպ հետաքրքրությունը զգալի կլինի, ապա նորաձևության տունն էլ այստեղ մշտապես կաշխատի ու զգեստներ կկարի:
Այնպես որ, Ղարաբաղից մեկնել չեմ ցանկանում: Այստեղ ինձ շատ է դուր գալիս: Հատկապես դուր է գալիս հասարակ ու ազնիվ հայ ժողովուրդը, որից ոչինչ բարությունից բացի դեռևս իմ ընտանիքը չի տեսել:
Փառք Աստծուն:
Գերման Ստերլիգով, ջրաղացպան Ղարաբաղից»: