Դորթմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մերժել այն պնդումը, թե նախորդ մրցաշրջանը անհաջող էր իր համար:
«Իմ երկրորդ մրցաշրջանը «Բորուսիայում» ահաջող էր, սակայն ոչ միայն ինձ համար, այլ ամբողջ թիմի: Այդուհանդերձ, շատերն անձամբ ինձ էին քննադատում, չնայած չգիտեմ, թե ինչու: Նախկինում շատ էի դրան ուշադրություն դարձնում, թե ինչ կմտածեն մարդիկ իմ մասին: Սակայն նախորդ մրցաշրջանից հետո դադարել եմ դրան ուշադրություն դարձնել», — ասել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ այսօր մեր կիսապաշտպանի թիմը Եվրոպայի լիգայի շրջանակներում մրցելու է ռուսական «Կրասնոդարի» հետ: