Էեբունի-Երևան տոնակատարության ավարտին՝ հրավառության ժամանակ, բոցկլտացող կրակներից մեկն իսկապես ընկել է թիվ 42 ավագ դպրոցի տնօրեն Էլեոնորա Թամանյանի գլխին, բայց տնօրենը որևէ լուրջ վնասվածք չի ստացել: Araratanews.am-ին նա տեղեկացրեց, որ մամուլում տեղ գտած հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը, եւ ինքն այդ կրակից ոչ մի վնասվածք չի ստացել:
«Ինչ-որ մի բան գլխիս կպավ, բայց ոչ մի վնասվածք չի եղել: Ինձ մոտ ամեն ինչ նորմալ է, ես հիմա աշխատանքի եմ: Չգիտեմ՝ ոնց է եղել, չեմ կարող որևէ մեկին մեղադրել, ինչի՞ մասին է խոսքը»,- նշեց 42 ավազ դպրոցի տնօրենը:
Պարզաբանեց նաեւ. «Իմ տեղաշարժվելն էլ դիտարկել են որպես հեռանալ, ես չեմ հեռացել պարզապես տեղաշարժվել եմ: Բոլոր դպրոցներն իրար հետ կանգնած էին, տոնակատարությունն արդեն ավարտվում էր, մենք էլ շարժվեցինք»:
Հիշեցնենք՝ ըստ մամուլի հրապարակումների՝ հրավառության ժամանակ բոցկլտացող կրակներից մեկը ընկել է թիվ 42 ավազ դպրոցի տնօրեն Էլեոնորա Թամանյանի գլխին՝ լրջորեն վնասելով տիկնոջ գլուխը։
Լուսանկարը՝ ՖՈՏՈԼՈՒՐԻ