տուն Արցախ Չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացն ավարտվեց

Չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացն ավարտվեց

92
0

842916

Այսօր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածության արդյունքում՝ ժամը 17:00-ի սահմաններում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մասնակցությամբ, ավարտվեց չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը: Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության մամուլի ծառայությունը՝ հավելելով. «Տարհանման գործընթացն իրականացվել է համաձայն փետրվարի 25-ին ձեռքբերված պայմանավորվածության, այսինքն այնպես, ինչպես սկզբնական շրջանում պնդել է արցախյան կողմը»: