տուն Քաղաքական Միջազգային Չեխիայում կարող են բանավեճեր սկսվել ԵՄ-ին անդամակցելու շուրջ, եթե դրանից դուրս գա...

Չեխիայում կարող են բանավեճեր սկսվել ԵՄ-ին անդամակցելու շուրջ, եթե դրանից դուրս գա Մեծ Բրիտանիան

127
0
chexiaԵՄ-ից Մեծ Բրիտանիայի հնարավոր դուրս գալը Չեխիայում բանավեճ կառաջացնի այդ կազմակերպությանը հանրապետության անդամակցությունը պահպանելու նպատակահարմարության շուրջ:

Այդ մասին հայտարարել Է Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան:

«ԵՄ-ին Բրիտանիայի անդամակցության դադարեցման հետեւանքները, իրոք, կարող են հսկայական լինել,-ընդգծել Է նա:-Եթե Բրիտանիան լքի Եվրամիությունը, ապա մի քանի տարի անց դրանից դուրս գալու շուրջ բանավեճեր են սպասում նաեւ մեզ»:

ԵՄ-ից Չեխիայի դուրս գալու դեպքում հանրապետությունը «վնասներ կկրի տնտեսության եւ անվտանգության ոլորտներում»: Սոբոտկայի կարծիքով՝ Չեխիան կվերադառնա Ռուսաստանի ազդեցության գոտի: «Դա կնշանակի բացարձակ հրաժարում երկրի զարգացումից՝ 1989 թվականից հետո»,-հավելել Է վարչապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: