տուն Քաղաքական Միջազգային Չեխիայում այսօր նշում են չեխական գարեջրի օրը

Չեխիայում այսօր նշում են չեխական գարեջրի օրը

120
0

13010047931639995877_1

Չեխիան շարունակում է պահել գարեջրի օգտագործման իր համաշխարհային առաջնայնությունը։ Այս մասին նշել է Չեխական գարեջրագործների միության տնօրեն Վլադիմիր Բալախը։

Չեխիայում սեպտեմբերի վերջին շաբաթ օրը ավանդական ձեւով նշում են Չեխական գարեջրի օրը։ Տոնին մասնակցում են 2 000-ից ավելի ռեստորաններ, եւ հանրապետության տարբեր անկյուններում գործող նման կետեր։

«Չեխիան իսկապես համարվում է գարեջրի երկիր, քանի որ շարունակում է պահպանել այս ըմպելիքի օգտագործման իր առաջնայնությունը։ Ամեն տարի մեզ մոտ  1 մարդուն բաժին է հասնում 144լ գարեջուր»,- ասել է Վլադիմիր Բալախը

Հանրապետության շատ քաղաքներում այսօր կազմում են ժողովրդական տոներ, ֆոլկլորային անսամբլների ելույթներ, ամենալավ գարեջրի, ինչպես նաեւ ամենաշատ գարեջուր խմողների մրցույթներ։