տուն Լուրեր Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահի հայտարարությունն ու Արա Բաբլոյանի հրճվանքը

Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահի հայտարարությունն ու Արա Բաբլոյանի հրճվանքը

59
0

arm150710966539

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխն այսօր Հայաստանի ԱԺ-ում հանդես եկավ սենսացիոն հայտարարությամբ:  Խորհրդարանում  հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ Չեխիան Ադրբեջանին զենք չի վաճառել:

«Ես շատ նուրբ հարցի շուրջ եմ ուզում խոսել: Վստահ եմ, որ հայկական լրատվամիջոցներն էլ են այդ մասին գրել, որ ինչ-որ չեխական զենքեր են հայտնվել Ադրբեջանում: Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ չեխական զենքերը Չեխիայի Հանրապետությունը չի վաճառել Ադրբեջանին: Չեխիան հարգում է այն էմբարգոն, որը դրված է այդպիսի վտանգավոր երկրների վրա: Մենք չենք հասկանում, թե ինչպե՛ս են չեխական զենքերը հասել Ադրբեջան, բայց հավաստիացնում եմ, որ Չեխիայի իշխանություններն ու կառավարությունը դրան համաձայնություն չեն տվել»,-  հայտարարեց Միլան Շտեխը:

Անդրադառնալով արցախյան հիմնախնդրի լուծմանը՝ նա ասաց, որ կողմնակից է միայն մեկ տարբերակի՝ դա Մինսկի խմբի շրջանակներում հարցի խաղաղ կարգավորման լուծումն է: «Այնպիսի գերտերությունները, ինչպիսին ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան են, պետք է կարողանան ապահովել խնդրի խաղաղ ու արդար լուծումը», — եզրափակեց նա:

Ի դեպ, Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահի հայտարարությունն ակնհայտ դուր եկավ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ով ի նշան ուրախության հավանության նշան արեց ներկա հայ օրենսդիրներին: