տուն Քաղաքական Միջազգային Չեխիայի սկանդալային նախագահն ամերիկյան գարեջուրը կեղտաջուր է անվանել

Չեխիայի սկանդալային նախագահն ամերիկյան գարեջուրը կեղտաջուր է անվանել

73
0

130126221352-zeman-czech-president-story-top

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, ով օրեր առաջ ենթարկվել էր սեփական քաղաքացիների կողմից հարձակման՝ ռուսամետ քաղաքականության համար, այսօր այցելել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա և կրկին աչքի ընկել հակաարևմտյան հռետորաբանությամբ: Այս մասին տեղեկացնում է Interfax գործակալությունը:

Նա գովելով չեխական գարեջուրը` ամերիկյան գարեջուրն անվանել է կեղտոտ ջուր: «Մենք այստեղ արդեն մի քանի գարեջրի գործարան ենք սարքել: Մենք գերազանց ինքնանթիռներ ունենք, մեքենաներ և այլ արտադրանք, սակայն մի՛ մոռացեք, որ չեխական գարեջուրը աշխարհում լավագույնն է: Ամերիկյան ոչ մի ընկերություն, որը գերաջրի փոխարեն ինչ-որ կեղտաջուր է առաջարկում, չի կարող մրցակցել մեզ հետ», — ասել է Զեմանը:

Նուրսուլթան Նազարբաևը ցանկացել է ճշտել, թե ինչպես է Զեմանը վերաբերում գերմանական գարեջրին, ինչին ի պաատասխան վերջինս ասել է, որ չեխականն ավելի լավն է:

Նազարբաևն ու Զեմանը խոսել են նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման մասին: Զեմանը նշել է, որ իր և ղազախ գործընկերոջ դիրքորոշումերն արտաքին հարաբերությունների հարցով 100 տոկոսով համընկնում են: