տուն Լուրեր Չեխիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարարին

Չեխիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարարին

73
0

10620007_1006859109340285_5999897005841312305_o
Դեկտեմբերի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպան Պետր Միկիսկային` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Պետր Միկիսկայի երկամյա արգասաբեր գործունեությունը Հայաստանում Չեխիայի գործերի հավատարմատարի պաշտոնում վստահություն է ներշնչում, որ առաքելության ընթացքում դեսպանը իր կարևոր ներդրումը կունենա` հայ-չեխական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և իր գործունեության բարձր գնահատականի համար՝ նորանշանակ դեսպան Միկիսկան նշեց, որ Չեխիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացումը և դրա մասին է վկայում Երևանում ռեզիդենտ դեսպան նշանակելու մասին որոշումը։ Նա վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կներդնի` Հայաստանի և Չեխիայի միջև համակողմանի փոխգործակցության զարգացումն առաջ մղելու համար:

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին բարձր մակարդակով առաջիկա փոխայցելությունների ժամանակացույցը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջխորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցության, առևտրատնտեսական, մշակութային, գիտական ոլորտներում փոխգործակցության առավել զարգացմանն ուղղված հետագա քայլերը և Հայաստան — Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։