տուն Լուրեր Չեխիայի դեսպանը պարգեւատրել է «Լիդիցե» գեղարվեստական ցուցահանդեսի հաղթողներին

Չեխիայի դեսպանը պարգեւատրել է «Լիդիցե» գեղարվեստական ցուցահանդեսի հաղթողներին

97
0

chex despanԵրեւանի Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում մարտի 10-ին կայացել է «Լիդիցե 2015» գեղարվեստի միջազգային մանկական ցուցահանդեսի հաղթողների պարգեւատրման արարողությունը։ «Լույսի միջազգային տարի» թեմայով ցուցադրությանը մասնակցել է աշխարհի 71 երկրների 21380 երեխա։

Հայաստանից ցուցահանդեսին մասնակցել է 205 երեխա։ Միջազգային ժյուրին ընտրել է 8 երիտասարդ հայ նկարիչների, որոնք մրցանակների են արժանացել։ Դիլիջանի գեղարվեստի մանկական դպրոցն իր հերթին արժանացել է «Վարդ» հատուկ շքանշանի։

Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Միկիսկան եւ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը հաղթող երեխաներին մրցանակներ եւ վկայականներ են հանձնել։ Մրցանակներ են ստացել Քրիստինե Հովսեփյանը, էլլա Գալաշյանը, Լիլիթ Բարսեղյանը, Էդուարդ եւ Աննա Հովհաննիսյանները, Արթուր Դավթյանը, Մելինե Բադալյանը եւ 7-ամյա Աստղիկ Հակոբյանը։

«Հայաստանցի երեխաները հաջող մասնակցում են մրցույթին եւ ամեն տարի մրցանակների են արժանանում»,- ասել է դեսպանը։