տուն Քաղաքական Միջազգային Չեխիայի ԱԳՆ բյուջեի կրճատումը կարող է հանգեցնել 45 դեսպանատների և հյուպատոսությունների փակմանը

Չեխիայի ԱԳՆ բյուջեի կրճատումը կարող է հանգեցնել 45 դեսպանատների և հյուպատոսությունների փակմանը

89
0

prahaՉեխիայի ԱԳՆ բյուջեի կրճատումը կարող է հանգեցնել 45 դեսպանատների և հյուպատոսությունների փակմանը, գրում է չեխական Novinky.cz թերթը։ Երկիրն ընդհանուր ունի 166 արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություն, փոխանցում է Лента-ն:

Բյուջետային սահմանափակումները և կրոնի կուրսի տատանումները հանգեցրել են բյուջետային հատկացումների անբավարարությանը։ Այս տարի Չեխիայի ԱԳՆ-ին չի բավականացնում 400 մլն կրոն (16.5 մլն դոլար) դիվանագիտական առաքելությունները պահելու համար։  Հաջորդ տարի միջոցների անբավարարությունը կկազմի արդեն 900 մլն կրոն (37.2 մլն դոլար)։

Բյուջեի կորուստը կապված է, նախևառաջ, կրոնի կուրսի անկմամբ, քանի որ արտերկրում դեսպանատները գործողություններն իրականացնում են տեղական արժույթով։ Այդ պայմաններում երկրի ԱԳՆ-ն պատրաստ է կրճատել 45 դեսպանություն և հյուպատոսություն։ Կրճատումը կանդրադառնա ամենաքիչ ծավալով անձնակազմ և աշխատանք ունեցող առաքելություններին։ Նախատեսվում է հեռացնել աշխատանքից 270 դիվանագետների և ծառայողների։