ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցությունը նշանակում է դաշինքի ընդլայնում արևելքում, որը հղի է մայրցամաքում լարվածության աստիճանի հետագա բարձրացմամբ, Ռիա Նովոստիի հաղորդմամբ` հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ընդհանուր առմամբ ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը մեր տեսանկյունից հանդիսանում է մինուս նշանով գործընթաց։ Այդ գործընթացը ոչինչ չի տա եվրոպական անվտանգության ամրապնդման տեսանկյունից, հակառակը՝ հղի է մայրցամաքում լարվածության աստիճանի հետագա բարձրացմամբ»,- ասել է նա:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները Բրյուսելում հինգշաբթի կայացած նիստում ստորագրել են դաշինքին Չեռնոգորիայի անդամակցելու մասին արձանագրություն, որը նրան տալիս է դիտորդի կարգավիճակ։ Բոլոր անդամ երկրների կողմից այն վավերացնելուց հետո Չեռնոգորիան կդառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ։