տուն Լուրեր Չեն բացառվում արտաքին ճնշումներ՝ եկամտահարկի օրենքի փոփոխությունների հետ կապված

Չեն բացառվում արտաքին ճնշումներ՝ եկամտահարկի օրենքի փոփոխությունների հետ կապված

97
0

Aram-Manukyan2

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը  «Եկամտահարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին անդրադարձավ նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Վերջինս ընդգծեց, որ եթե օրենքը լավը լիներ, ապա հասարակության և մամուլի մոտ այսքան եռուն քննադատությունների չէր արժանանա:

«Օրենքը լուրջ թերություններ ունի: Այն խախտումներով ընդունվեց, որովհետև ի սկզբանե Կառավորության որոշման մեջ այն նախատեսված չէր քննարկել արտահերթ նիստում: Կառավարությունը պարզապես խնդիր ուներ այն արագ անցկացնել»,-նշեց Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ օրենքը միևնույնն է չի աշխատելու, քանի որ այլ երկրի շահերի է հակասում:

Ըստ պատգամավորի՝ սրան հաջորդելու են դրսից ճնշումները, ուստի սցենարի լավագույն զարագացումը կլինի այն, որ նախագահը չստորագրի օրինագիծը: Իր խոսքում Արամ Մանուկյանն անդրադարձավ նաև օրենքի վերաբերյալ ռուս փորձագետների արձագանքին: Որպես օրինակ պատգամավորը մեջբերումներ կատարեց ՌԴ գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի տնօրեն Միխայել Դիլագինի զեկույցից, որում մասնավորապես ասվում է՝ ՀՀ ընդունած օրենքը ՌԴ օրենսդրության կոպիտ խախտում է. այն վատ է անդրադառնալու Հայաստանի տնտեսության վրա, բացի այդ՝ Հայաստանը իր այս գործունեությամբ խարխլում է ԵՏՄ հիմքերը:

«Ստացվում է, որ փող չկա և այն պետք է հայթհայթել, պարզապես այս դեպքում թիրախում են հայտնվել ՌԴ-ում աշխատող հայերը: Մեր իշխանությունները հակառակ ուղղությամբ են գնում՝ փոխանակ դադարեցնեն միգրացիան, իրենք են կազմակերպում արտագնա աշխատանք»,-եզրափակեց Մանուկյանը:

 

Վարդուհի Ստեփանյան