տուն Լուրեր Չեմպիոնների լիգայի մասնակից թիմերի քանակը կարող է կրճատվել

Չեմպիոնների լիգայի մասնակից թիմերի քանակը կարող է կրճատվել

115
0
Champions-League-Generic-General_2849932
ՈւԵՖԱ-ն դիտարկում է Չեմպիոնների լիգայում թիմերի քանակը 32-ից մինչեւ 16-ը կրճատելու հնարավորությունը, Armsport.am-ի փոխանցմամբ` տեղեկացնում է The Telegraph-ը:
Նման նորարարությունը հնարավոր է ուժի մեջ մտնի 2018-2019 մրցաշրջանից: Նման առաջարկով են հանդես եկել Իսպանիայի, Իտալիայի ու Գերմանիայի գերակումբները, որոնք կարծում են՝ այդ մրցաշարը ֆինանսական տեսանկյունից զիջում է Պրեմիեր լիգային, իսկ հետաքրքրություն չառաջացնող հանդիպումների քանակը մեծացել է:
16 թիմերը կբաժանվեն երկու խմբի, սակայն մեկ որակավորման փուլ ավելի կանցկացվի: Խմբային փուլը կավարտվի Ամանորից հետո, իսկ փլեյ-օֆֆը կմեկնարկի քառորդ եզրափակչից: