տուն Սպորտ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալը ռևանշ չէ, այլ պարտավորություն․ Մեսսի

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալը ռևանշ չէ, այլ պարտավորություն․ Մեսսի

115
0

1398492239_messi

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Լուիս Սուարեսի տեղափոխությունը կատալոնական ակումբ և Չեմպիոնների լիգայի ներկայիս խաղարկությունում կատալոնական ակումբի հնարավորությունները։

«Այն, որ Սուարեսն ընտրել է «Բարսելոնան», նշանակալի պահ է մեզ համար։ Նրա հետ մենք կդառնանք ավելի ուժեղ, որպես թիմ, հնարավորություն կստեղծվի զանազան տարբերակներ կիրառել հարձակման գծում։

Անհրաժեշտ է կրկին սկսել հաղթել։ Մեր նպատակներն անփոփոխ են՝ նվաճել տիտղոսներ և լավ ֆուտբոլ ցուցադրել։ Անցած տարի մենք տապալվեցինք, չնայած որ այդպես չպետք է տեղի ունենար։ Չեմպիոնների լիգա վերադառնալը մեզ համար ռևանշ չէ, այլ պարտականություն։ Մենք պարտադիր պետք է խաղանք այնտեղ», — ասել է Մեսսին։ Այս մասին հաղորդում է Football espana-ն։си.