տուն Լուրեր Չեմպիոնների լիգա-2018-ի եզրափակիչ հանդիպումը կանցկացվի Կիևում

Չեմպիոնների լիգա-2018-ի եզրափակիչ հանդիպումը կանցկացվի Կիևում

131
0

լիգա

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ՈՒԵՖԱ-ի որոշման համաձայն` Չեմպիոնների լիգա-2018-ի եզրափակիչ հանդիպումը կանցկացվի Կիևում՝ հաղորդում է Korrespondent-ը:

«Չեմպիոնների լիգա-2018-ի եզրափակիչ փուլը կանցկացվի Ուկրաինայում: Հենց նոր ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել Չեմպիոնների լիգայի 2018-ի եզրափակիչ հանդիպումը Կիևում  անցկացնելու մասին» ,- նշված է Ուկրաինայի նախագահի ֆեյսբուքյան էջում:

Պորոշենկոն վստահություն է հայտնել, որ Ուկրաինան եզրափակիչ փուլը կանցկացնի «ամենաբարձր մակարդակով»:

«Դա հիանալի նորություն է բոլորիս  և հատկապես ուկրաինացի երկրպագուների համար»,-նշել է նա:

Նշենք, որ Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Պավելկոն հաստատել է ՈՒԵՖԱ-ի որոշումը: