տուն Լուրեր Չեմ զարմանա եթե ամռանը Հենրիխ Մխիթարյանին հրավիրեն Ռեալից, Բարսելոնայից կամ անգլիական թոփ-ակումբներից...

Չեմ զարմանա եթե ամռանը Հենրիխ Մխիթարյանին հրավիրեն Ռեալից, Բարսելոնայից կամ անգլիական թոփ-ակումբներից մեկից. Ժան Ջորկայեֆ

73
0

00550459

Ֆրանսիայի ազգային հավաքականի երկարամյա ավագ, 76-ամյա Ժան Ջորկայեֆը ժամանել է Մոսկվա, որտեղ հարցազրույց է տվել Izvestia պարբերականին: Վերջինս խոսել է նաև Հայաստանի ազգային հավաքականի մասին: Փոխանցում է Armfootball.com-ը:

— Դուք մոտ էիք Հայաստանի ազգային ընտրանին գլխավորելուն, բայց պայմանագիր չստորագրեցիք: Ինչու՞:

— Իմ կինը հայուհի է և նա ուզում էր վերադառնալ հայրենիք: 1998 թվականին իրականում շատ լավ առաջարկ ստացա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, բայց երկար մտածելուց հետո որոշեցի հրաժարվել: Այդ ժամանակ ես օգնում էի Լիգա-1-ի ակումբներից մեկին և շատ էի ցանկանում աշխարհի առաջնության ժամանակ լինեի Ֆրանսիայում:

— Հայ ֆուտբոլիստներից դուք միշտ առանձնացրել եք դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Տեղյակ եք, որ մեկ տարի առաջ նա ավարտել է ֆուտբոլիստի կարիերան և այժմ անցել է մարզչական գործունեության:  

— Ես հետևում եմ Ռոմանի ելույթներին: Նա փորձառու ֆուտբոլիստ է և ես վստահ եմ, որ նա շատ լավ մարզիչ կարող է լինել ազգային հավաքականի համար: Գործող ֆուտբոլիստներից ես կառանձնացնեմ Հենրիխ Մխիթարյանին «Բորուսիայից»: Բազմակողմանի, հետաքրքիր ֆուտբոլիստ է: Չեմ զարմանա եթե ամռանը նրան հրավիրեն «Ռեալից», «Բարսելոնայից» կամ անգլիական թոփ-ակումբներից մեկից: