Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Ղարաբաղյան հակամարտության հարցի սրման կապակցությամբ միջազգային կառույցներից որևէ սպասում պետք չէ ունենալ, քանի որ նրանց բոլոր հայտարարությունները լղոզված են: Նա անհամաչափ է համարում ՀՀ ԱԳՆ գործողություններն այս իրավիճակում:
«Արտգործնախարարության գործողություններից ահավոր դժգոհ եմ: Չեմ տեսնում արտգործնախարարություն: Այս դեպքում պաշտպանության նախարարությունն ավելի շատ է արտգործնախարարության գործն անում»,- նկատեց նա:
«Հայրենիքի դարպասներ» ՀԿ նախագահ Արման Հայրապետյանն էլ հավելեց, թե ԱԳՆ-ի կողմից գործողությունների բացակայություն է միայն.
«Չի եղել որևէ գործողություն, որից մենք գոհ կամ դժգոհ պիտի լինեինք»,- նշեց նա: