Այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ասաց, որ չի կարծում, թե քաղաքական ենթատեքստ կա Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու մեջ:
«Արամ Մանուկյանը բարեկիրթ, բարեպաշտ անձնավորություն է և որևէ դեպքում թշնամիների որոգայթների մեջ չի եղել նորանկախ Հայաստանում»,-ասաց Սահակյանը:
Նա նշեց, որ բռնությունների գործադրման մեջ որևէ շղթայական կապ չի տեսնում, քանի որ դա ավելի շատ հարվածում է օրվա իշխանություններին, քան որևէ մեկին:
Անդրադառնալվ 4 քաղաքական ուժերի կողմից նիստը բոյկոտելու, ԱԺ նախագահը ասաց.
«Բոլորս էլ ցավում ենք տեղի ունեցածի պատճառով, բայց հիշենք, որ մենք հոկտեմբեր 27 ենք ունեցել, մարտի 1 ենք ունեցել, ուրեմն ի՞նչ, չշարունակե՞նք աշխատել»: