Ես չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը հրաման կտար կրակել ժողովրդի վրա: Այս մասին այսօր Ծաղկաձորում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով BBC-ի կողմից գեներալ Սամվել Կարապետյանին (Օգանովսկի) վերագրվող մեղադրանքին, նրա կողմից կրակ արձակելու հրաման տալուն:
«Նման բան չի կարա լինի: Որպես պատերազմ անցած մարդ երբեք նա իրեն թույլ չի տա հրաման տա հայի վրա կրակելու»,- ասաց պատգամավորը:
Սասուն Միքայելյանը տեղեկացրեց, որ Համահայկկան խաղերի ժամանակ հանդիպել է Սամվել Կարապետյանի հետ, սակայն BBC-ի հրապարակման մասին չի խոսել նրա հետ: