տուն Լուրեր Չեմ ցանկանում ներկայացնել կուսակցության դիրքորոշումները. Վահան Բաբայան

Չեմ ցանկանում ներկայացնել կուսակցության դիրքորոշումները. Վահան Բաբայան

119
0

vahan-b

«Ես չեմ ցանկանում ներկայացնել կուսակցության դիրքորոշումները: Ավելի ազատ կարտահայտեմ իմ դիրքորոշումները  որպես Վահան Բաբայան պատգամավոր»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը՝ մեկնաբանելով իր` ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականություններից հրաժարվելու փաստը՝ :

Հիշեցնենք, որ Վահան Բաբայանը ԲՀԿ կուսակցության մամուլի խոսնակի պարտականություններն իրականացրեց մոտ մեկ տարի: Մինչ այդ կուսակցության խոսնակն էր Տիգրան Ուրիխանյանը, որը  հրաժարվեց իր պարտականություններից, երբ փոխվեց կուսակցության ղեկավարը:

Նշենք նաև` խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը չցանկացավ մեկնաբանել, թե ինչու է Վահան Բաբայանը հրաժարվել իր պարտականություններից: