Մադրիդի «Ռեալը» դիմել է Լոնդոնի «Չելսիին»՝ դարպասապահ Տիբո Կուրտուայի իրավունքները ձեռքբերելու համար: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Սակայն իսպանացիներին վախեցրել է նրա համար պահանջված տրանսֆերային բարձր գումարը: Աբրամովիչի ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի համար պահանջել է 73 մլն ֆունտ ստերլինգ գումար, գրեթե այնքան, որքան մադրիդցիները վճարել էին Գարեթ Բեյլին «Տոտենհեմից» գնելու ժամանակ:
Այս տեղեկությունից հետո Մադրիդի ակումբը սկսել է հետաքրքվել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահի ծառայություններով: