Լոնդոնի «Չելսին» պայքարի մեջ է մտել Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Փոլ Պոգբայի համար, որին հավակնում են նաև ՊՍԺ-ն, «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։
Որպեսզի ձեռք բերի 22-ամյա ֆրանսիացուն, Լոնդոնի ակումբը կարող է առաջարկել գումար, ինչպես նաև կիսապաշտպաններ Օսկարին և Ռամիրեսին։ Պարբերականի տեղեկություններով՝ չի բացառվում նաև, որ «Չելսին» սկզբում ձեռք բերի Պոգբային, այնուհետև Օսկարն ու Ռամիրեսը ձեռք բերվեն «Յուվենտուսի» կողմից։
«Յուվենտուսը» Պոգբայի դիմաց պահանջում է 100 մլն եվրո։