Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է Դորթմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:
Ինչպես հաղորդում են գերմանական լրատվամիջոցները՝ լոնդոնյան ակումբը պատրաստվում է ամռանը ձեռք բերել 27-ամյա հայ ֆուտբոլիստի տրանսֆերը:
Մխիթարյանը դեռևս որոշում չի կայացրել «Չելսի»-ի առաջարկի վերաբերյալ: Անգլիական ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է ավելի քան 60 մլն եվրո։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենթուս»-ն ու «Արսենալ»-ը: