տուն Սպորտ Չելսին դուրս է մնում հետագա պայքարից․ Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Չելսին դուրս է մնում հետագա պայքարից․ Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

86
0

uefa-champions-league3

Երեկ չյի 1/8 եզրափակչում կայացավ պատասխան ևս երկու հանդիպում։

Բավականին լարված պայքար գրանցվեց «Չելսի» — ՊՍԺ խաղում։ Տանտերերը նախորդ արտագնա խաղում 1։1 էին խաղացել ֆրանսիական թիմի հետ, և լոնդոնցիներին ձեռնտու էր նույնիսկ 0։0 հաշիվը։ Սակայն այս թիմերի երկրորդ հանդիպումը նույնպես ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Թիմերում մեկական անգամ աչքի ընկան Քեյհիլն ու Դավիթ Լուիզը։

Լրացուցիչ ժամանակում 96-րդ րոպեին Էդեն Ազարը 11-մետրանոց հարվածով առաջ մղեց տանտերերին։ Սակայն հյուրերի բրազիլացի մեկ այլ պաշտպան Տիագո Սիլվա կրկին վերականգնեց խաղի հաշվի հավասարակշռությունը։ Արտագնա խաղում խփած գոլի շնորհիվ քառորդ եզրափակիչ դուրս եկավ ՊՍԺ-ն։

Տեղեկացնենք նաև, որ 32-րդ րոպեից ՊՍԺ-ն խաղացել է 10 հոգով։ Ըստ մրցավարի՝ կոպիտ խաղի համար կարմիր քարտ էր ստացել Զլատան Իբրահիմովիչը։

Մյուս խաղում «Բավարիան» 7 անպատասխան գնդակ է ուղարկել ուկրաինական «Շախտյորի» դարպասը և դուրս եկել հաջորդ փուլ։ Ուկրաինական թիմը 3-րդ րոպեից խաղացել է 10 հոգով։