Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի՝ «Սպորտինգի» հետ հանդիպումից առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ինքը կլքի անգլիական ակումբը միայն այն ժամանակ, երբ նամն ցանկություն հայտնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը։
«Ոչ մի ակումբ կամ ազգային հավաքական ինձ այնպես չեն մոտիվացնում, ինչպես «Չելսին»։ Ես այս ակումբը կլքեմ միայն այն դեպքում, երբ Աբրամովիչը զանգի և ասի, որ արդեն ժամանակն է։ Ես ամբողջությամբ տրվում եմ գործին և կարող եմ ինձ երջանիկ մարդ համարել», — ասել է Մոուրինյոն։
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն լոնդոնյան ակումբը ղեկավարել է 2004-2007 թվականներին, որից հետո աշխատել է իտալական «Ինտերի» և իսպանական «Ռեալի» հետ։ Նախորդ տարի նա կրկին վերադարձել է Անգլիա։