տուն Սպորտ Չելսիի երկրպագուները Փարիզի մետրոյի միջադեպի պատճառով կարող են դատապարտվել ազատազրկման

Չելսիի երկրպագուները Փարիզի մետրոյի միջադեպի պատճառով կարող են դատապարտվել ազատազրկման

125
0

Chelsea--fans-2

Սքոթլանդ Յարդը փորձում է պարզել «Չելսիի» այն երկրպագուների ինքնությունն, ովքեր սևամորթ տղամարդուն չեն թույլատրել մուտք գործել փարիզյան մետրոյի վագոն: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Բացի դրանից, Փարիզյան ոստիկանությունը փորձում է պարզել անգլիացի երկրպագուների արարքից տուժած սևամորթ տղամարդու ինքնությունը:

Նշվում է, որ «ազնվականների» երկրոագուներին սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի տուգանք:

Ռասիզմի դրսևորման այդ դեպքը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-«Չելսի» հանդիպումից առաջ: Հիշեցնենք, որ մրցավեճն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1: