տուն Սպորտ Չելսիի դեմ արշավ է սկսվել․ Ժոզե Մոուրինյո

Չելսիի դեմ արշավ է սկսվել․ Ժոզե Մոուրինյո

74
0

mourinho.gif-462366

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծիք է հայտնել երեկ Անգլիայի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում կայացած «Սաութհեմփթոն» — «Չելսի» խաղի վերաբերյալ, որն ավարտվել է 1։1 հաշվով։ Ըստ Մոուրինյոյի՝ լոնդոնյան ակումբի դեմ արշավ է սկսվել։

«Մեդիան, մեկնաբանները, մյուս մարզիչները՝ բոլորը ճնշում են գործադրում մրցավարների վրա։ «Չելսիի» դեմ արշավ է սկսվել, բայց չգիտեմ, թե ինչու, ինձ դա չի հետաքրքրում։

Բոլորը գիտեն, որ Ֆաբրեգասի ընկնելու պահին 11-մետրանոց կար։ Մարդիկ սխալներ են թույլ  տալիս, այդ մրցավարը սխալ է թույլ տվել։ Նա լավ մրցավար է, լավ երիտասարդ, ով առջևում դեռ աշխատանքի շատ տարիներ ունի, սակայն դա մեծ սխալ էր», — ասել է Մոուրինյոն։