տուն Լուրեր Չեղարկվեց ընտանեկան նպաստների բազային չափը բարձրացնելու որոշումը

Չեղարկվեց ընտանեկան նպաստների բազային չափը բարձրացնելու որոշումը

198
0

IMG_6764

Կառավարությունն այսօրվա նիստում չեղյալ հայտարարեց այս տարվա հունիսի 25-ի որոշումը, որով 2000 դրամով բարձացվելու էին ընտանեկան և սոցիալական նպաստների բազային չափը: Այսպիսով, նշված բարձրացումը տեղի չի ունենա:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այս որոշումը հիմնավորեց նրանով, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում 2015-ի օգոստոսի 1-ից տեղի չունեցավ. «2015 թվականի օգոստոսի 1-ից նախատեսվում էր Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում 6.93 դրամով: Բնակչության սոցիալական վիճակը մեղմելու նպատակով կառավարությունը 2000 դրամով բարձրացնելու էր ընտանեկան և սոցիալական նպաստների բազային չափը: Սակայն, սակագնի բարձրացում 2015-ի օգոստոսի 1-ից տեղի չունեցավ, և ըստ էության՝ նախագծի ընդունումը չիրագործվեց»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ուզում է հիշեցնել՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումից հետո կառավարությունը որոշեց աջակցել նպաստառուներին՝ նպաստի չափը բարձրացնելով 2000 դրամով:

«Բայց քանի որ ընդլայնում ենք այդ ցանկը և 604 հազար ընտանիքի սուբսիդավորում ենք, այս որոշումը չեղյալ ենք անում»,- հավելեց վարչապետը: