Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում այսօր պայթյուն է հնչել, ինչի հետևանքով 4 ոստիկան է զոհվել: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով Չեչնիայի ՆԳՆ մաուլի կենտրոնի հայտարարությանը:
Աղբյուրը հայտնում է, որ այսօր երեկոյան Գրոզնիում քաղաքի օրվան նվիրված համերգ պետք է տեղի ունենար: Տարածքում ծառայություն անցկացնող ոստիկանները համերգասրահի մոտ կասկածելի արտաքինով երիտասարդ տղամարդու են նկատել: Երբ ոստիկանները որոշել են մոտենալ նրան և պարզել ինքնությունը՝ վերջինս աշխատեցրել է պայթուցիկ սարքը, որի արդյունքում 4 ոստիկան է զոհվել, ևս 4-ը տուժել են:
«Տղամարդու ինքնությունը պարզվել է՝ նա Ստարապրամիսլովսկի շրջանի բնակիչ է, ով երկու ամիս առաջ հեռացել է տանից և որից հետո նրա մասին ոչինչ չեն լսել»,-պարզաբանել են ՆԳՆ-ում:
Մանրամասները՝ tert.am-ում: