Վերջին օրերին համացանցում քննարկվում է գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանեկան արարողությունը:
Հակառակ տարբեր մեկնաբանությունների, պետք է հայտնենք, որ հարսանեկան արարողությունը չի լինելու դարի իրադարձություն կամ աչքի չի ընկնելու ավելորդ ճոխություններով:
Ալբերտ Սուքիասյանն ու Անահիտ Ծառուկյանը երկար ժամանակ է` սիրում են միմյանց, նախորդ տարի նշանադրվել են, և ինչպես բոլոր մարդկանց դեպքում, այս դեպքում նույնպես, հայկական բոլոր ավանդույթներով լինելու է հարսանեկան արարողություն՝ մտերիմների, բարեկամների և հարազատների մասնակցությամբ, և այստեղ էլ չի լինելու ոչ մի ավելորդություն: Երիտասարդներին մաղթում ենք երջանկություն:
Ի վերջո, հարսանեկան արարողություններ լինում են բոլոր ընտանիքներում, և բոլորի զույգերին մաղթում ենք երջանկություն: