Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայի հարցով ձեռք բերված համաձայնությունը կարևոր քայլ է ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ, փոխանցում է Reuters-ը:
Ըստ համաձայնության` Սիրիայում ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն մեկ շաբաթվա ընթացքում, իսկ երկարատև շրջափակման մեջ գտնվող սիրիական քաղաքներին մարդասիրական օգնության մատակարարումն անմիջապես կվերսկսվի: