«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին, ով երեկ փոխարինման է դուրս եկել «Բարսելոնա» — «Ռեալ» խաղում, մասնակցել է իր 43-րդ Էլ Կլասիկոյին։
Այս ցուցանիշով նա հավասարվել է Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստներ Գենոյի և Մանոլո Սանչիսի հետ։
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն, դառնալով գոլի հեղինակ, նույնպես նշանակալի արդյունք է գրանցել։ Էլ Կլասիկոներում ռմբարկուների ցուցակում նա 15 գոլով հավասարվել է Ռաուլին, ով գտնվում է երրորդ հորիզոնականում։
Ռոնալդուից և Ռաուլից այս ցուցանիշով առաջ են միայն Ալֆրեդո դի Ստեֆանոն (18 գոլ) և Մեսսին (21 գոլ)։