Charlie Hebdo-ն M100 Media Award մրցանակ է ստացել: Այն հանձնվել է ամսագրի գլխավոր խմբագիր Ժերար Բիարին` Պոտսդամում կայացած միջազգային համաժողովի ժամանակ, հաղորդում է Die Welt-ը:
«Charlie Hebdo-ն -ն կարծիքն ազատ արտահայտելու ու խղճի ազատության գլոբալ խորհրդանիշ է դարձել: Մենք հերոսներ էինք»,-ասել է Բիարը և հիշել 2015-ի հունվարի ողբերգական իրադարձություննեը.այն ժամանակ 2 ահաբեկիչ խմբագրության 12 աշխատակցի սպանեցին:
M100 Media Award մրցանակը հանձնվում է խոսքի ազատության զարգացման մեջ ներդրումների , մարդու իրավունքների համար պայքարի ու ժողովրդավարության պաշտպանության համար: Հանդիսությունն անց է կացվում Գերմանիայում: