«Ալ Քաիդա» խմբավորման՝ Եմենի մասաճյուղը, որ ստանձնել էր երգիծական պարբերականի վրա կատարված հարձակման պատասխանատվությունը, ահաբեկչությունն իրականացրած ծայրահեղականներից մեկին 3 տարի առաջ 20 հազար դոլար է վճարել: Այս մասին գրում է ABC News-ը:
Նշենք, որ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում եմենյան ահաբեկիչների պարագլուխը հայտարարում է, որ իրենք են զբաղվել հանցագործության ծրագրմամբ ու ֆինանասավորմամբ:
Ֆրանսիական իրավապահների խոսքերով, սակայն, հետաքննությունը, սակայն, այս տեղեկությունը հաստատող որևէ փաստի չի տիրապետում:
Հիշեցնենք, որ համապատասխանաբար 32 և 34 տարեկան Սաիդ և Շերիֆ Կուաշի եղբայրները հունվարի 7-ին ներխուժել էին Փարիզի 11-րդ թաղամասում գտնվող Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրատուն և կրակ բացել: Հարձակման հետևանքով զոհվել էր 12 մարդ, որից 2-ը՝ ոստիկան: